Աշխարհ

«Ես սիրում եմ նրան». Չինուհին իր լյարդը նվիրաբերել է ամուսնուն

«Ես սիրում եմ նրան». Չինուհին իր լյարդը նվիրաբերել է ամուսնուն

Սու Դան անունը կրող չինուհին իր լյարդը նվիրաբերել է նախկին ամուսնուն` վերջինիս կյանքը քաղցկեղից փրկելու համար, գրում Reuters-ը:

Իմանալով նախկին ամուսնու հիվանդության մասին` կինը որոշում է կայացնում նվիրաբել իր լյարդը: Սակայն չինական օրենքների համաձայն` բժիշկներին թույլատրվում է ընդունել միայն հիվանդի մտերիմ մարդկանց օրգանները, իսկ նախկին կինն այդպիսին չի համարվում:

Վճռականորեն տրամադրված կինը չի նահանջում և նախկին ամուսնուն համոզում է կրկին ամուսնանալ իր հետ: Նա նաև երկար նամակ է ուղարկում հանձնաժողովի անդամներին` խնդրելով նրանց թույլ տալ օգնել ամուսնուն:

Կնոջ գլխավոր փաստարկը դառնում է «Ես սիրում եմ նրան» արտահայտությունը, որը հուզում է բարձրաստիճան պաշտոնյաներին:

Լյարդի փոխպատվաստման վիրահատությունը տևում է ավելի քան տասը ժամ և արդյունքում կնոջ լյարդի 1.3 մասը բարեհաջող կերպով փոխպատվաստվում է ամուսնուն:

Կիսվել էջում