Օգտակար

Եթե խալերի քանակը անցնում է հարյուրից, կարելի է համարել երկարակեցության հիմնական նշաններից մեկը

Եթե խալերի քանակը անցնում է հարյուրից, կարելի է համարել երկարակեցության հիմնական նշաններից մեկը

Լոնդոնյան թագավորական քոլեջի գիտնականները եկել են այն եզրակացության, որ խալերը կարելի է համարել երկարակեցության հիմնական նշաններից մեկը:

Պարզվել է, որ այն մարդիկ, որոնց մարմնի վրա ի ծնե խալերի քանակը անցնում է հարյուրից, ավելի ամուր ոսկորներ ունեն, որոնք պաշտպանում են օստեոպորոզից:

Ինչպես հայտնում է Comments.ua պորտալը՝ նրանք ավելի երիտասարդ են երևում, քանի որ քիչ կնճիռներ ունեն:

խալերի քանակ

Առավելությունների թվում գիտնականները նշում են, որ նրանք զարգացած մկաններ ունեն, առողջ աչքեր և սիրտ: Ինչպես համարում են փորձագետները՝ շնորհիվ այդ հանգամանքների կանխարգելվում է մաշկի քաղցկեղը:

Շատ խալեր ունեցող մարդկանց մոտ արտադրվում են արյան սպիտակ գնդիկներ, որոնք զարմանալիորեն երկար տելոմերներ ունեն: Տելոմերներ են անվանվում ԴՆԹ-ի այն մասերը, որոնք թույլ տալով նրան վերարտադրվել, կանխում են դեգրադացիան:

Որքան երկար են տելոմերները, այնքան ավելի դանդաղ է տեղի ունենում մարդու ծերացումը:

Կիսվել նյութով