Մամուլ

«Ես ինձ շատ վատ եմ զգում, անկողնուց ելել, եկել եմ». Ռազմիկ Աբրահամյանը եկավ դատարան

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ով մեղադրյալ է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, րոպեներ առաջ եկել է դատարան: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

Հարցին՝ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, վերջինս հստակ չի պատասխանել, խոսել է իր առողջական վիճակի մասին: «Ես ինձ շատ վատ եմ զգում»,- ասել է նա:

Աբրահամյանը հայտնել է, որ առողջական շատ խնդիրներ ունի: «Անկողնուց վեր եմ կացել, երեկ դատարան, և ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ձերբակալվելուց հետո, դեկտեմբերի 19-ին սրտի գանգատներով Ռազմիկ Աբրահամյանը տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։

Կիսվել էջում