Մամուլ

Ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու․ Սյունիքի մարզպետը՝ հանրահավաքին մասնակցելու մասին․ «Հրապարակ»

Ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու․ Սյունիքի մարզպետը՝ հանրահավաքին մասնակցելու մասին

Hraparak.am-ը գրում է․ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինքն այսօրվա հանրահավաքին, որ հրավիրել է Նիկոլ Փաշինյանը, մասնակցելո՞ւ է։

Ի պատասխան՝ մարզպետն ասաց․ «Հիմա ինձ մոտ ժողով ա, Ակների համայնքը և Վերին շենի համայնքը հեն ա՝ իմ մոտ, ես խորհրդակցություն եմ անցկացնում Գորիսում»։

-Շատ լավ, իսկ հանրահավաքին մասնակցելո՞ւ եք։

-Ձեզ ի՞նչն ա հետաքրքրում։

-Ինձ հետաքրքում է՝ մասնակցելո՞ւ եք հանրահավաքին։

-Ես ասի՝ ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու։

meliqset

-Իսկ ձեր մարզից մարդիկ կա՞ն, որ գալու են, Դուք ասե՞լ եք սյունեցիներին, որ գան Երևան՝ հանրահավաքի։

-Ես ոչ մեկին էլ չեմ ասել։

-Պարզապես երեկվանից տարբեր ձայնագրություններ են պտվում, լուրեր, որ մարզպետարանների կողմից հանձնարարություն են  տվել՝ մարդ ապահովել։

-Ո՞վ ա ասել, նման բան չկա։ Մենք մեր առօրյա կյանքով զբաղվում ենք այսօր, աշխատում ենք մեր տեղը, մեր ժողովրդի հետ, մեր խնդիրներն ենք պարզում, նման բաներ չկա։

-Սյունեցիները պատրա՞ստ են գալ Նիկոլ Փաշինյանին աջակցության։

-Եկեք չխորանանք, էլի, էդ հարցերով, ով պատրաստ ա՝ կգա, ես ի՞նչ իմանամ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում