Մամուլ

Ավտովթարից մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

Ավտովթարից մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

Կոտայքի թեմը տեղեկացնում է՝

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին, ժամը 8։30-ի սահմաններում, Երևան – Սևան մայրուղու

Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։  

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

avtovtar qahana

Նշենք, որ Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Կիսվել նյութով