Մամուլ

Եթե հանրաքվեն անցկացվի արդարության սկզբունքով, ապա կողմ եմ. Տիգրան Կարապետյան

Եթե հանրաքվեն անցկացվի արդարության սկզբունքով, ապա կողմ եմ. Տիգրան Կարապետյան

ArmLur.am-ը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում Սահմանադրական փոփոխությունների նախագծին, հանրաքվեի հնարավոր անցկացմանը և ինչպիսի լուծում է տեսնում Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու համար:

«Եթե հանրաքվեն անցկացվի արդարության սկզբունքով, ապա կողմ եմ, որովհետև գիտենք, թե նախկինների օրոք ինչպես էին նշանակվում: Հիմա թող ժողովուրդը որոշի»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Հարցին՝ ինչպես է գնահատում ներկայիս իշխանության աշխատանքը, Տիգրան Կարապետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին հավանում է:

«Ի վերջո հեղափոխությունից հետո պատժվեցին ոմանք, բայց ապագա չեմ տեսնում այս իշխանություններին, քանի որ ընդդիմությանը չեն ներգրավել քաղաքականության կառավարման մեջ. ոչ մի ընդդիմադիր ուժ չկա. եթե այսպես շարունակվի, անխուսափելի է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում