ՄամուլՏեսանյութ

«Դուռը բացեցին, էրեխեքին ասեցին՝ Ղարաբաղը Ադրբեջան է, հասկանալի՞ է․ ցավները տանեմ, ոչ ոք չասեց՝ այո»․ Աղաջանյան

«Դուռը բացեցին, էրեխեքին ասեցին՝ Ղարաբաղը Ադրբեջան է, հասկանալի՞ է․ ցավները տանեմ, ոչ ոք չասեց՝ այո»․ Աղաջանյան

«Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի ավտոբուսը։

«Մենք՝ երկու մարզիչով, իջանք, հարցուփորձ արեցին՝ էս ի՞նչ դրոշ ա, մենք էլ ասինք Ղարաբաղի դրոշն ա մեր ավտոբուսի վրա, հարցրին՝ ո՞ր Ղարաբաղի, դա Ադրբեջանն ա՞, ո՞ւմն ա Ղարաբաղը, ասեցինք՝ մերն ա, ասեցին՝ ո՞նց թե, ասեցինք՝ դե ով որտեղ ապրում ա, իրանն ա, էլի»,- երեկվա միջադեպի մանրամասները ներկայացնելիս ասել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի պատասխանատու Սարգիս Աղաջանյանը։

adrbejan karabag

«Հետո դուռը բացեցին, մեր էրեխեքին ռուսերենով ասեցին՝ Карабах – это Азербайджан, понятно?։ Մեր էրեխեքից էլ ոչ մեկը չասեց՝ այո՛, ցավը տանեմ էրեխեքի»,- նշել է Սարգիս Աղաջանյանը։

Մանրամասները՝ Artsakh TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով