Մամուլ

«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա Ստեփանյան

«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա Ստեփանյան

Զինվորի մայր Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Оրեր առաջ գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու: Արյունս սևացած վերադարձա:

Ստեփանակերտում՝ «Արմենիա» հյուրանոցի դիմաց, որ գտնվում է ճիշտ Արցախի Ազգային Ժողովի և Կառավարության շենքերի հարևանությամբ, ընկերուհուս հետ կանգնած զրուցում էինք, երբ մեր ետևում կայանած մեքենայից դուրս եկավ մեկը և ասաց.

artsakh

«Դեվուշկի, ատայձիծե պաժալուստա, վիյձեմ դա….»: Մեքենայից հեռվացանք, բայց մնացինք մեքենայի 4 ուղևորների տեսադաշտում և լսելի էր դրանց լկտի հռհռոցը…. Դեմքիս գրված հարցին ի պատասխան՝ ընկերուհիս ասաց.

«Հա, ադրբեջանցի են…. գրաժդանսկի հագած գալիս են Շուշիից, գնումներ անում, կաֆե-ռեստորան նստում, ուտում-խմում գնում են….»:

Մի օր էլ՝ շատ շուտ մի օր, գալու են կաֆե-ռեստորան նստեն, ուտեն-խմեն ու ՄՆԱՆ!»:

Կիսվել նյութով