Աշխարհ

Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ձերբակալությունը կտևի մինչև նրան մեղադրանք առաջադրելը։ Սպասվում է, որ կես ժամվա ընթացքում Թրամփը կկարողանա լքել դատարանը։

Թրամփի ձերբակալությունը ԱՄՆ պատմության մեջ առաջինն է, որը ձերբակալել է բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի՝ բացառությամբ 1872 թվականին Ուլիս Գրանտի։

ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք կառաջադրվի 33 կետով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված 34 մեղադրանքները վերաորակել է քրեական մեղադրանքների: 

Կիսվել էջում