Մամուլ

Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի նիստը դեռ չավարտված հեռացավ

Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի նիստը դեռ չավարտված հեռացավ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը դեռ չավարտված հեռացել է: Նշենք, որ նիստը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

News.am-ի թղթակցի հաղորդմամբ Ալեն Սիմոնյանի գնալուց շուրջ 15 րոպե հետո հեռացավ նաեւ Նիկոլ Փաշինյանը, նա չցանկացավ պատասխանել, թե ինչ է քննարկվել նիստին, նաեւ չպատասխանեց՝ արդյոք ՔՊ նիստին քննարկվել է ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը:

Նշենք, որ լրատվամիջոցները հայտնում են, որ նիստում քննարկվելու էր Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը:

Կիսվել էջում