Ազատ խոսք

Դիմակ չէ, դուք ձեռնաշղթաներ կկրեք ու շատ շուտ. Արթուր Ղազարյան

Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ պետական ճգնաժամային կառավարման և տնտեսության փլուզման ամբողջ պատկերը էքստրապոլացվում է դիմակ կրելու պարտադրանքի մեջ։
Դիմակ չէ, դուք ձեռնաշղթաներ կկրեք ու շատ շուտ։

Քաղաքացիները չեն եղել մեղավոր, որ Վրաստանում թռիչքները կասեցվել են 10-15 օր շուտ քան Հայաստանում։

Ու քաղաքացիները չեն եղել մեղավոր, որ Այո-ի քարոզ էիք անում քանի շաբաթ։ Ու քաղաքացիները չեն մեղավոր, որ 30 դրամանոց դիմակը հիմա վաճառում եք 220-2500 դրամով։

Քաղաքացիները չեն եղել մեղավոր, որ 5000 դրամ օգնություն տալու համար, մարդկանց կարանտինի ժամանակ բանկերի մուտքերի մոտ հերթեր էիք սարքում, վարակելով խոցելի խմբերին։

Քաղաքացիները չեն մեղավոր, որ մարշրուտկաները մինչև այսօր միակ քաղաքային տրանսպորտն է։

Վրաստանի հետ համեմատվելու տեղ չեք ունեցել ու հիմա առավել ևս չունեք»։

Կիսվել էջում