Մամուլ

Գյումրիում 6-7 թափառող շներ գզել են երկուս ու կես տարեկան երեխային

Գյումրիում 6-7 թափառող շներ գզել են երկուս ու կես տարեկան երեխային

Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը Գյումրու «Մուշ» թաղամասում թափառող վեց-յոթ շներ հարձակվել են երկուս ու  կես տարեկան երեխայի վրա՝  նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով։

Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից  էլ՝  մայրաքաղաք։

Մեր այս տեղեկությունը հաստատեց «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։

Նա ասաց, որ իրենք առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, բայց քանի որ երեխան պարանոցի շրջանում կծած վերքեր ուներ ու նեղ մասնագիտական օգնության կարիք կար, նրան տեղափոխել են մայրաքաղաք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կիսվել նյութով