ՄամուլՏեսանյութ

Դատախազը 7 տարի ազատազրկում պահանջեց Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի համար (Տեսանյութ)

Դատախազը 7 տարի ազատազրկում պահանջեց Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի քննությունը:

Դատական գործը մակագրված է դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նիստի ժամանակ դատախազ Աբգար Առաքելյանը իր դիրքորոշումն է հայտնել, համաձայն որի՝ դատաքննությամբ հաստատվել է, որ Հայկ Սարգսյանը կատարել է իրեն վերագրվող արարքները, ուստի դատարանին միջնորդել է նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել 7 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում