Մշակույթ

«Անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք»․ Զառա Արամյան

«Անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք»․ Զառա Արամյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրտս պատել է խորը վիշտ… առավոտից ուժ եմ հավաքում, որ կարողանամ արտահայտվել…

Ինձանից, ինչպես նաև շատերից այսօր գնաց մի մեծ բեկոր… ամեն մեկս, ով աշխատել, շփվել, ընկերություն է արել իրեն հետ, հիմա գլուխներս կախեցինք ու դեռ երկար ժամանակ կհիշենք իր անեկդոտներն ու հումորները, աշխատանքային հրահանգները… անսահման բարի ու ջերմ աչքերը…

Սուրեն Ռշտունի… մեր Սուր ջան… քեզ շատ նեղացրեցին վերջերս… ախ, անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք… ժպիտը դեմքիդ էր, երբ հրաժեշտ էի տալիս քեզ… հանգչիր խաղաղությամբ, իմ լավ ընկեր…»:

Կիսվել նյութով