Մամուլ

Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 31-ին շքեղ նշանդրեք է կազմակերպել դստեր համար․ Newspress

Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 31-ին շքեղ նշանդրեք է կազմակերպել դստեր համար

Newspress.am-ը գրում է․ Արցախյան երկրորդ պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո, գլխավոր պատասխանատուներից մեկը՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնից ազատվեց, ու տպավորություն է, որ անհետացավ արենայից։

Լայն հանրությունը, սակայն, կարծես թե հաշտվեց Տոնոյանի՝ մարդկանց տեսադաշտից անհետանալու հետ՝ նրանից  բացատրություն չի պահանջում կատարվածի համար, մինչդեռ Փաշինյանի ու Գասպարյանի կողքին հենց նրա անունը պետք է դրվեր՝ պարտության գլխավոր մեղավորների շարքում։

Բայց, արի ու տես, որ Տոնոյանն առանձնապես չի սգում ո՛չ 5000 զոհի, ո՛չ էլ հայրենիքի կորուստը, առանձնապես չի մտահոգվում, որ, ասենք, իր մեծաբերան հայտարարության պատճառով («Նոր պատերազմ, նոր տարածքներ») տասնյակ հազարավոր երիտասարդներ ձեռք ու ոտք չունեն, կարևոր նշանակության վնասված օրգաններով պիտի ապրեն, հարյուրավոր ծնողներ իրենց որդիների մարմինները գտնելու մասին են երազում։

պարում են

Փոխարենը՝ նախկին նախարարը կերուխումերից աչք չի բացում։ Այսպես․ նոյեմբեր ամսին կայացել է նրա քրոջ մի դստեր նշանդրեքն ու հարսանիքը, դեկտեմբերին՝ քրոջ մյուս դստեր նշանդրեքը, այնուհետև՝ հարսանիքը։ Դեկտեմբերի 31-ին էլ կայացել է հենց Տոնոյանի դստեր շքեղ նշանդրեքը։

Մեր աղբյուրը հայտնեց նաև, որ հարևանները Տոնոյանին այլևս չեն տեսնում զինվորականների շենքում։ Նա 2 տարում 2 հարկանի սեփական տուն է կառուցել, հավանաբար հենց այդ տանն էլ կատարվել է նշանդրեքը։

Տոնոյանի պահվածքը, սակայն, զարմացնող չէ․ սեպտեմբերի 27-ին էլ, երբ վաղ առավոտից Ադրբեջանը սանձազերծել էր պատերազմը, այն ժամանակ նախարար  Տոնոյանը Բուլղարիայում մասնակցում էր իր ընկեր, եթե կուզեք՝ բիզնես-գործընկեր Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի ծնունդին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով