ՄամուլՏեսանյութ

«Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել». Վազգեն Մանուկյանն` իր ճանապարհը փակած քաղաքացիների մասին (Տեսանյութ)

«Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել». Վազգեն Մանուկյանն` իր ճանապարհը փակած քաղաքացիների մասին (Տեսանյութ)

Այս մասին, այսօր Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սկզբում թվում էր, որ 2-3 հանրահավաքից հետո մարդիկ դուրս կգան փողոց, որովհետեւ այն, ինչ կատարվեց, վիրավորական էր բոլորիս, եւ իշխանությունը կգնա.. այդպես չեղավ, ուրեմն ավելի աշխատանքով է դա պետք է անել», լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

manukyan vazgen

Անդրադառնալով նրան, որ իրենց մեքենաների առաջը փակել էին քաղաքացիները եւ հայտարարում էին, որ թույլ չեն տալու, որ Վազգեն Մանուկյանը մտնի Գյումրի, եւ վանկարկում էին «Վազգեն դավաճան», Վազգեն Մանուկյանն ասաց.

«Այո, ճանապարհը փակ է, մեր մեքենաներն այնտեղ են, բայց ես անցա: «Իմ քայլը» փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել էջում