Ազատ խոսք

Դանիելի դիմակ կրելու խնդրանքին ագրեսիվ պատասխանողը քոչարյանական ոստիկանության լրատվության պատասխանատու Սայաթ Շիրինյանն է

Դանիելի դիմակ կրելու խնդրանքին ագրեսիվ պատասխանողը քոչարյանական ոստիկանության լրատվության պատասխանատու Սայաթ Շիրինյանն է

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իոնիսյան Դանիելի դիմակ կրելու խնդրանքին ագրեսիվ պատասխանողը քոչարյանական ոստիկանության լրատվության պատասխանատու Սայաթ Շիրինյանն է:

Ահա թե ինչ ստեր էր տարածում այս գնդապետը Մարտի 1-ին:

«Եթե Ազատության հրապարակի հանրահավաքը չցրվեր,
այսօրվանից Երևանում կհրահրվեին զանգվածային անկարգություններ և սադրիչ գործողություններ:

Ցուցարարներին պետք է բաժանեին հրազեն,նռնակներ,պայթուցիկ նյութեր:

Ոստիկանության գործողությունները եղել են օրինական և համարժեք»,- Քոչարյանի խոսքերն էր կրկնում այս ստախոս գնդապետը»:

Կիսվել նյութով