Շոու-բիզնես

Գրիգն ու Սոնան սեպտեմբերի 8-ին ամուսնանո՞ւմ են

Գրիգն ու Սոնան սեպտեմբերի 8-ին ամուսնանո՞ւմ են… Ավելի քան վեց տարի է, ինչ հումորիստ, սցենարիստ Գրիգոր Գևորգյանը և պարուհի Սոնա Եսայանն ընկերություն են անում: Նրանց սիրո պատմությունը ճիշտ իրենց նման է՝ արկածներով ու հետաքրքիր պատմություններով լի:

Պարուհի Սոնան իր ինստագրամյան էջում շատ ակտիվ է: Գեղեցկուհին հաճախ է կիսվում իր հետևորդների հետ գեղեցիկ լուսանկարներով: Այս անգամ Սոնան ուրախացրել է երկրպագուներին հրապարակելով զվարճալի լուսանկար Գրիգի և Վահե Զիրոյանի հետ:

«Միշտ երազել եմ սկյուռիկների հետ նկարվել»,- լուսանկարին կից նշել է Սոնան:

Մեկնաբանություններից մեկում երկրպագուն հարցրել է Սոնային. «Սոնա ամսի 8-ին ձեր հարսանի՞քն է»: Սակայն պարուհին ոչ մի կերպ չի արձագանքել այդ մեկնաբանությանը:

աղբյուր՝ showbiz.am

Կիսվել նյութով