Մամուլ

«Գուցե ինչ-որ փուլում ՌԴ-ն հաշտվի այն մտքի հետ, որ չի կարող միջանցք լինել». Հրաչյա Հակոբյան

«Գուցե ինչ-որ փուլում ՌԴ-ն հաշտվի այն մտքի հետ, որ չի կարող միջանցք լինել». Հրաչյա Հակոբյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողի հետ զրույցում անդրադարձել է, այսպես կոչված՝ «միջանցքի» հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը․

«Մենք չպետք է բացառենք, որ այնուամենայնիվ, միգուցե ինչ-որ փուլում Ռուսաստանը հաշտվի այն մտքի հետ, որ չի կարող միջանցք լինել, և ինքն էլ գա այդ դաշտ և խոսի եռակողմ ֆորմատով՝ Պուտին-Փաշինյան-Ալիև, առաջ տանի այն թեզը, որ միջանցք չի կարող լինել։

Միգուցե ՌԴ-ն՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ինչու չէ նաև իր և Ուկրաինայի միջև տեղի ունեցող պատերազմը, գա այն մտքին, մանավանդ, որ տեսնում է, թե որքան վճռական է տրամադրված ՀՀ-ն՝ ի դեմս մեր Կառավարության, վարչապետ Փաշինյանի, և այլ որոշում կայացնի, փոխի իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

Այնուամենայնիվ, որքանով ես եմ հետևում լրատվությանը, ՌԴ-ն ուղիղ տեքստով չի ասում, որ պետք է միջանցք անցնի ՀՀ տարածքով, բայց մի փոքր ավելի քողարկված է դա անում»։

Կիսվել էջում