Մամուլ

«Գործից եկա ու տեսա ծուխ-մուխ». ի՞նչ է պատմել Սարյան փողոցում այրվող տան տերը

«Գործից եկա ու տեսա ծուխ-մուխ». ի՞նչ է պատմել Սարյան փողոցում այրվող տան տերը

Տանտերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իրենք տանը չեն եղել, երբ հրդեհը բռնկվել է։

«Գործից եկա, դուռը բացեցի ու տեսա ծուխ-մուխ։ Միանգամից ԱԻՆ զանգեցի»,–ասաց կինը։

Կինը հայտնեց, որ տանն ապրում են ինքը, տղան և թոռը։ Ի դեպ, տունը ջեռուցվում էր վառարանով։

Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։

hrdeh saryan

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհ էր բռնկվել Երևանի կենտրոնում` Սարյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր էին մեկնել 3 մարտական հաշվարկ։

Տունը գտնվում է Լեոյի 8 հասցեում` Սարյան-Լեո փողոցների խաչմերուկում։

Կիսվել նյութով