Մամուլ

Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. Սարյան փողոցի երկհարկանի տան կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ

Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. Սարյան փողոցի երկհարկանի տան կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ հրդեհ է բռնկվել Սարյան 33 շենքի դիմաց գտնվող տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2, իսկ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

hrshej saryan

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Ղազար Ղազարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի՝ իրենք գործի անցնեն։

Ժամանել են նաև «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

hrdeh saryan

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը ու թե ինչ հանգամանքներում է առաջացել հրդեհը։

Կիսվել էջում