Մամուլ

«Գոհար Վարդանյանն այն հայորդիների շարքում է, ովքեր փառքով են պսակել իրենց անունը». Էդուարդ Մարտիրոսյանի ցավակցական խոսքը

«Գոհար Վարդանյանն այն հայորդիների շարքում է, ովքեր փառքով են պսակել իրենց անունը»։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ցավական հաղորդագրություն է տարածել հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացանք հայազգի մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին։ Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար, հերոսական զույգի հետախուզական սխրանքների մասին գրվել են գրքեր, նկարահանվել են կինոնկարներ։

Նրանց կատարած ծավալուն աշխատանքի մի կարևոր հատված նույնիսկ շատ տասնամյակներ անց, դեռ գաղտնազերզված չեն։

Գոհար Վարդանյան

Գոհար Վարդանյանն այն բազում հայորդիների շարքում է, ովքեր փառքով են պսակել իրենց և իրենց ժողովրդի անունը՝ հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ նվիրումով և անթերի պրոֆեսիոնալիզմով»։

Կիսվել նյութով