Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է և ոչ աշխատանքային է։
Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանվում է, որ տոնական և հիշատակի օրերի նախօրեին աշխատանքային օրը կրճատվում է մեկ ժամով։
Սա չի վերաբերում կրճատ կամ ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով աշխատողներին։
Հետևաբար, մեկ դրույքով աշխատողները ապրիլի 23-ին իրենց աշխատանքը կավարտեն մեկ ժամ շուտ։



