ՄամուլՏեսանյութ

Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Արձագանքը շատ լավ եմ համարում. առաջին փուլի համար ինչ նպատակ դրել էինք մեր առաջ, կատարել ենք 100 տոկոս և մի բան էլ ավելի. Ամեն օր դեռևս շարունակվելու է այս պայքարը:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, հրապարակ են գալիս այնպիսի մարդիկ, որոնք նախկինում երբեք որևէ հանրահավաքի չեն մասնակցել, իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել:

«Մարդիկ գալիս են հասկանալով, որ սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի։

Իսկ ինչ վերաբերում է մնացած ընդդիմադիր ուժերի կողմից պայքարը սկսելուն, հավատացեք, ամբողջ ճանապարհային քարտեզը կա, մեզ հայտնի է, գիտենք, մեր ընդդիմադիր գործընկերների հետ մշտապես քննարկման մեջ ենք:

vanecyan artur

Առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Վանեցյանը նշեց, որ իրենք ապակենտրոն, ցանցային պայքար են իրականացնում, ընդդիմադիր գործիչները բոլորը լինելու են այդ պայքարի մեջ. «Իշխանությունների՝ սոցիալական ցանցերում գործող ֆեյք բանակներն են ակտիվացել, չափ ու սահման չկա, չգիտեմ՝ որտեղից են դրանք ծնվում:

Իմ անվամբ բացված կեղծ էջերից կեղծ լուրեր են տարածում, հետո սկսում են իրենց մամուլով տարածել։ Լրատվական դաշտում իրենց շատ վատ են պահում  ու փորձում են մոլորեցնել մեր հանրությանը»,-ասաց նա:

Հարցին՝ այս օրերին իշխանամերձ հատվածներից սոցցանցերում մեկնաբանություններ են թողնում, ձեր նկատմամբ պատժի ձևեր են մտածում, օրինակ՝ կոչումներից զրկել և այլն, ինչպե՞ս եք վերաբերում այդ սպառնալիքներին ու քննադատություններին, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ասաց.

«Գլուխները  պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն։ Այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել։ Այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայության համար։

ara ayvazyan hraparak

Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել, կալանքի ենթարկել, հավատացեք՝ իրենք արդեն վաղուց արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո, եթե չեմ սխալվում, 5-ից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել ամենածանր հոդվածներից սկսած, ամբողջությամբ հերքվել են, կարճվել են։

Ականատես եղաք տեղեկատվական տեռորի, որ սկսվել էր իմ նկատմամբ, անգամ Փաշինյանի  մամուլի խոսնակի մակարդակով տարածվող կեղծ տեղեկությունները արդեն դատարանների կողմից ամբողջությամբ հերքվել են, պարտավորեցրել են հերյուրանքներ տարածողներին հերքել այդ տեղեկատվությունները։

Այսինքն ես չեմ արել որևէ բան, որն օրենքից դուրս է, չեմ արել որևէ բան, որի համար ինձ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել։ Նրանց գործիքը դա է՝ կեղծ տեղեկատվություններ, վարկաբեկման փորձ, որը ժամանակի հարց է, կարճ ժամանակ հետո հանրությունն իմանում է՝ ով է ճիշտ, ով սխալ»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով