Շոու-բիզնես

«Գեւորգը շատ է ուզում ինձ սպիտակ զգեստով տեսնել». դերասանի կինը՝ հետաձգված հարսանիքի մասին

«Գեւորգը շատ է ուզում ինձ սպիտակ զգեստով տեսնել». դերասանի կինը՝ հետաձգված հարսանիքի մասին

Գևորգ Գրիգորյանը եւ Սուսի Գևորգյանը կարանտինային օրերն անցկացնում են Երեւանում: Դերասանի կինը BRAVO.am-ին պատմել է, որ չեն կարողացել ժամանակին վերադառնալ Արցախ՝ միջմարզային տեղաշարժի սահմանափակման պատճառով:

«Մեր ձեռնարկած նախագծերը հետաձգվեցին. Արցախում պատրաստվում էինք զբոսաշրջության կենտրոն բացել գարնան սկզբին: Երեւան էինք եկել Գեւորգի եւ ընկերների եւս մեկ բիզնես նախաձեռնության համար: Հիմա սպասում ենք բացումը լինի, նոր վերադառնանք Արցախ:

Սուսի Գևորգյան

Այս օրերին ազատ ժամանակը շատ է. կարողանում ենք դիտել այն ֆիլմեր, որոնք չէինք դիտել, կարդալ գրքեր, որոնց համար առաջ ժամանակ չէինք գտել»,-նշել է նա:

Մեկուսացման արդյունքում դերասանն ու կինը սկսել են սնվել տանը.«Առաջ շատ էինք ճանապարհորդում եւ դրսում սնվում, իսկ հիմա տանն ենք: Պատրաստել շատ եմ սիրում:

Գեւորգը քմահաճ չէ ուտելիքի հարցում, եւ պատրաստում եմ թե՛ ավանդական, թե՛ նոր ուտեստներ: Քանի որ երկու շուն ունենք, ամեն օր կանոնավոր ռեժիմով նրանց զբոսանքի ենք տանում, մենք էլ առիթից օգտնվում ենք ու մաքուր օդ շնչում (ծիծաղում է,-հեղ.)»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share