Մամուլ

Աղոթեք ինձ համար․ ԱԻՆ մամուլի ծառայության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Աղոթեք ինձ համար․ ԱԻՆ մամուլի ծառայության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Աղոթեք ինձ համար։ Մի քանի օր առաջ ինձ մոտ COVID 19 է հայտնաբերվել»,- գրել է նա։

Նշենք, որ ինչպես հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Արմենպրեսին» ,  ԱԻՆ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք: Մայիսի 6-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, ունեցել ենք 110 ինքնամեկուսացված, որոնցից 103-ը, կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո, վերադարձել է բնականոն աշխատանքի:

Հատուկ նախատեսված վայրերում ունեցել ենք 51 մեկուսացված, որոնցից 45-ը նույնպես դուրս եկել մեկուսացված վայրերից։ Ներկայում կորոնավիրուսի համավարակով հիվանդ է 8 աշխատակից, բուժվել է՝ 5-ը, ինքնամեկուսացած է՝ 7-ը, մեկուսացած է՝ 6-ը։

Նազելի Էլբակյան
Կիսվել նյութով