Գաղտնիքը բացահայտված է․ Հովհաննես Ազոյանի նախկին կինը խոսել է բաժանման պատճառների մասին՝ 10 տարի անց
Tert.am Life «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում դիմահարդար, նկարչուհի Մերի Մարտիրոսյանն առաջին անգամ խոսել է իր և նախկին ամուսնու՝ Հովհաննես Ազոյանի բաժանման մասին:
«Նա բոլորինն էր, մերը չէր»,- անկեղծացել է Մերին:
Նրա խոսքով՝ ամուսնության սկզբնական շրջանում նա գիտակցված է ընտրել կյանքը հանրային մարդու կողքին, սակայն տարիների ընթացքում սկսել է ավելի հստակ զգալ այդ կյանքի իրական դժվարությունները։
«Երբ նոր էինք ծանոթացել Հովհաննեսի հետ, անկեղծ ասած՝ ես գիտակցաբար եմ ընտրել նրան՝ հասկանալով, որ նա արտիստ է, բեմի մարդ և հանրային անձ։
Բայց այն ժամանակ դեռ ամբողջությամբ չէի պատկերացնում այդ կյանքի ծանր կողմերը։
Հետագայում հասկացա, որ արտիստը ինչ-որ իմաստով բոլորինն է՝ ոչ միայն ընտանիքինը կամ զուգընկերինը։
Այդ իրականության հետ հաշտվելը տարիների ընթացքում ավելի բարդ դարձավ, հատկապես երեխաների ծնվելուց հետո, երբ նրանք նույնպես սկսեցին դա զգալ… և հենց այդ ժամանակ էլ մեր ընկալումները փոխվեցին»,– նշել է Մերին։
Նա նաև ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված դժվարությունները հանգեցրել են բաժանվելու որոշմանը՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալով շարունակել իր ուղին։
Հարցազրույցում Մերի Մարտիրոսյանը հավելել է, որ ժամանակի ընթացքում փոխվել են իրենց վերաբերմունքն ու ընկալումները, և ամուսնալուծությունից տարիներ անց նրանք կարողացել են պահպանել քաղաքակիրթ ու հարգալից հարաբերություններ։



