Շոու-բիզնես

Գաղտագողի տնօրեն են նշանակում

Գաղտագողի տնօրեն են նշանակում

Hraparak.am-ը գրում է․ Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի թափուր մնացած տնօրենի պաշտոնում քաղաքապետարանը պատրաստվում է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին, որը ոչ մի կապ չունի արտիստական թատրոնի հետ, երբևէ այնտեղ չի խաղացել, ծանոթ չէ անգամ ստեղծագործական թիմին:

Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց թատրոնի դերասան Լևս Դավթյանը։

«Եթե հաստատվեց այդ որոշումը և Ջանիբեկյանը նշանակվեց թատրոնի տնօրեն, մենք հայտնելու ենք մեր անհամաձայնությունը, որովհետև այդ մարդը ոչ մի կապ չունի մեր թատրոնի հետ, առհասարակ չեմ հիշում, որ ինչ-որ թատրոնի հետ առնչություն ունենա:

Սոս Ջանիբեկյանը ևս չի հերքել այդ լուրը: Գաղտագողի, առանց մրցույթ հայտարարելու փորձում ենկամ ԺՊ, կամ էլ հենց տնօրեն նշանակել, ինչն օրենքի խախտում է:

Դերասանական խումբն ունի իր թեկնածուն Արծրուն Չոբանյանն է: Ստացվում է, որ մեկի կարծիքը հաշվի չեն առնում, կա տնօրենի ԺՊ` Մակիչ Մարգարյանն է, հիմա էլ ցանկանում են Սոս Ջանիբեկյանին բերել, բայց նախ պետք է մրցույթ հայտարարվի», – նշեց դերասանը:

Կիսվել էջում