Մամուլ

Գազալցակայաններում էլ չեն խաբի. ապրիլի 1-ից Հայաստանում գազը կվաճառվի կիլոգրամներով

Այսօր կառավարության հերթական նիստում ընդունվել է մի որոշում, որը փոփոխության էր ենթարկվել ՀՀ Հարկային օրենսգրքում։

Հեղուկ վառելիքի համար որոշվել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով։ Այս եղանակով սպառողները կխուսափեն վաճառողների խաբեությունից։ Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։

Օրինագիծն այսօր քննարկվեց ու հավանության արժանացավ կառավարության նիստում և առաջիկայում կներկայացվի նաև խորհրդարանի հաստատմանը։ Առաջարկվող փոփոխությամբ սեղմված բնական գազը Հայաստանում կվաճառվի 1 տոննան` 34000 դրամ գնով` ներկայում գործող 1000 խմ–ն` 25000 դրամի փոխարեն։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանընշեց, որ նախագծի ընդունման նպատակը գազով շահագործող ավտոմեքենաների շուրջ 700 000 սեփականատերերի իրավունքների պաշտպանությունն է։

Կիսվել էջում