Մամուլ

«Բրավո կողմ քվեարկած պատգամավորներին․ մեր երկրում կենդանիներն այլևս պաշտպանված են»․ Զոհրաբյան

Բրավո կողմ քվեարկած պատգամավորներին․ մեր երկրում կենդանիներն այլևս պաշտպանված են։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով գրառում։

«Խորհրդարանը քվեարկեց կողմ. Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց։

Քիչ առաչ խորհրդարանը 99 կողմ ձայնով վերջնական ընթերցմամբ ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու իմ եւ իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։

Ես այս նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարեւոր քայլերից մեկը։ Շնորհակալ եմ բոլոր կենդանասերներին եւ կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ ամենօրյա աջակցության համար։ Բրավո մեր հասարակությանը՝ այս նախագծի հանրային աննախադեպ աջակցության համար։

Չեմ հասկանում եւ չեմ ուզում հասկանալ դեմ քվեարկած 4 պատգամավորներին եւ դահլիճում նստած, բայց որպես դեմարշ՝ չքվեարկած տիկնոջը։ Անհասկանալի բարդույթներ ունենալը թուլության նշան է։

Այս նախագիծը ինձ համար առաջին հերթին նախագիծ է մարդու՝ մարդ լինելու մասին։ Բրավո կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին։ Մեր երկրում կենդանիները այլեւս պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից»։

Կիսվել նյութով