ՄամուլՏեսանյութ

Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց

Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց

Այսօր՝ մարտի 11 -ին, առավոտյան ժամը 10:00-ից, ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների` ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի տասնյակ աշխատակիցներ:

Բանը նրանում է, որ կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազորյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:

Կիսվել նյութով