Աշխարհ

Բժշկական սխալի պատճառով երիտասարդ մայրը կորցրել է իր զույգ երեխաներին

Բժշկական սխալի պատճառով երիտասարդ մայրը կորցրել է իր զույգ երեխաներին։

Mail Online-ը գրում է, որ հղի կնոջն ասել են, թե նրա զույգ երեխաներից մեկը սրտի հետ կապված խնդիր ունի, և որ նրա բուժման համար վիրահատություն է հարկավոր, ու հայտնի էլ չէ՝ կապրի՞ արդյոք երեխան մինչև ծնվելը:

Մայրը որոշում է կայացրել՝ հեռացնել հիվանդ պտուղը, սակայն սխալմամբ հեռացվել է առողջ պտուղը, որից հետո Մելբուրնի Royal Women’s հիվանդանոցում կնոջը անահապաղ կեսարյան վիրահատության են ենթարկել՝ հիվանդ պտուղը հեռացնելու համար:

Վիրահատությունը տևել է երեք ժամ:

Կիսվել նյութով