Աշխարհ

Աստղագետները հայտնաբերել են այլմոլորակայինների ապաստանը

Աստղագետները հայտնաբերել են այլմոլորակայինների ապաստանը։ Աստղագետները գտել են մոլորակ, որն այնքան նման է Երկրին, որ այնտեղ կարող են ապրել մարդկանց նման էակներ:

Ինչպես գրում է РБК-ն, հոդվածը տպագրված է «Աստղաբիոլոգիա» ամսագրում: Հոդվածի հեղինակները վստահ են, որ մարդիկ, եթե ցանկանան հեռանալ Երկրից, կարող են հաստատվել Gilese 581g մոլորակում, որը գտնվում է 123 միլիարդ մղոն հեռավորության վրա:

Ճիշտ է, գիտնականները նախազգուշացնում են, որ այնտեղ կյանքի հնարավորությունը բավարար պայման չէ: Անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք մոլորակում գոյություն ունեն կենդանի օրգանիզմներ, և ինչպե՞ս այդ մոլորակի բնակիչները կվերաբերվեն Երկրից «ժամանած հյուրերին»:

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոուքինգը վստահ է, որ մտածելու ժամանակ չկա:

«Մեր կենդանի մնալու միակ շանսը այլ աշխարհներ փնտրելն է: Մեզ համար գալիք 100 տարում շատ դժվար կլինի խուսափել աղետներից»,- ասել է գիտնականը:

Պետք է նշել, որ ամերիկացի հետազոտողները Kepler աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են ավելի քան 1000 մոլորակներ, որոնք կենսագործունեության համար պիտանի են: Ամենամոտը Սատուրնի արբանյակ Տիտանն է, որի մասին դեռ քիչ տեղեկություններ կան:

Կիսվել նյութով