Աշխարհ

Բելառուսում մահացած են գտել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը չստորագրած հանձնաժողովի անդամին

Բելառուսում մահացած են գտել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը չստորագրած հանձնաժողովի անդամին

Բելառուսում մահացած են գտել Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը: Այս մասին հայտնել են Բելառուսի որոնողափրկարարական ստորաբաժանումից։

Նշվում է, որ նա անհետացել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել է կնոջը և հայտնել, որ ազատվել է աշխատանքից եւ վերադառնում տուն, սակայն այդպես էլ չի եկել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը:

«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,- ասել է մահացած երիտասարդի հայրը:

Կիսվել նյութով