Մամուլ

Բաքուն հայկական կողմին կոչ է անում

Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր տեղի ունեցածի նախաձեռնողը հայկական կողմն է։

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այս ուղղությամբ ջանքերը»,- նշել են Բաքվում։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերում զոհվել է 4 զինծառայող, ևս մեկը վիրավորում է ստացել։

Կիսվել էջում