Մամուլ

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ իրականացվում է անհայտ կորածների որոնում, աճյունների դուրսբերում

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ իրականացվում է անհայտ կորածների որոնում, աճյունների դուրսբերում

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Նոյեմբերի 13-ից սկսած մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։

Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415 հեռախոսահամարով։

կարմիր խաչ

Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով:

Կիսվել էջում