Մամուլ

Արցախում զոհված 19-ամյա Վոլոդյան 7 ամսվա ծառայող էր, տան միակ տղան

Արցախում զոհված 19-ամյա Վոլոդյան 7 ամսվա ծառայող էր, տան միակ տղան։ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Վոլոդյա Գալոյանը Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքից էր։ 

Համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը պատմում է, որ Վոլոդյան 7 ամսվա ծառայող էր։ Հայրը արտագնա աշխատանքով էր զբաղվում։ Վոլոդյան տան միակ տղան էր, ունի մեկ քույր, ով ամուսնացած է։ Նրանք սոցիալապես այնքան էլ լավ վիճակում չեն ապրում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:

Կիսվել էջում