Մամուլ

Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է. Ցասումը սկսված է, դրա դեմն առնելը դժվար է. պատգամավոր

Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է. Ցասումը սկսված է, դրա դեմն առնելը դժվար է. պատգամավոր

News.am-ը գրում է․ Արցախում այս պահին  ինքնաբուխ հանրահավաք է սկսվել, տրվում է հանուն Արցախի պաշտպանության շարժման մեկնարկը: Այս մասին News.am-ին հայտնեց Արցախի Ազգային  ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ուղղակի հիմա մեր իշխանությունները պետք է դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ հակառակվեն Նիկոլի  վարչախմբին, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում իրենք Նիկոլի հետ են եւիրենք էլ Նիկոլի հետ կնիքը դնում են Արցախի հանձնման:

Իրենք այդ մի տարբերակն ունեն, այլեւս սուտ է` Նիկոլի հետ խոսեն, բանակցեն եւ այլն, եւ այլն, հենց  հիմա պետք է դուրս գան, իջնեն Վերածննդի հրապարակ եւ կանգնեն ժողովրդի կողքը»,-ասաց նա:

arcax hamerg

Պատգամավորը նշեց, որ ժողովուրդը Արցախում հակառակվում է նիկոլին, եւ շատ լավ հասկանում է, որ իրենցից է կախված ամեն ինչ եւ կարող է հակառակվել եւ Նիկոլին, եւ  միջազգային  հանրությանը, որպեսզի պաշտպանի իրենց տունը, տեղը, հայրենիքը:

«Մենք միջազգային հանրությունից ազդակներ չենք ստացել,  միայն Նիկոլից ենք լսում , որ միջազգային հանրությունը սա կամ նա է պահանջում: Ցասումը սկսված է եւ կարծում եմ, որ դրա դեմն առնելը  դժվար է, մարդիկ իրենց տունն են պաշտպանում»,- հավելեց Հակոբյանը:

Կիսվել նյութով