Մամուլ

Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր

Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով տեղում մահացել էր։

Իսկ ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Արմինե Հակոբյանն ու 37-ամյա Արման Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Ա․ Հակոբյանը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

mercedes avtovtar

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ․ Հակոբյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, ու իր զինակից ընկերների հետ ոչ միայն մինչև վերջ կռիվ են տվել թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ, այլև անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 16։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի եզրին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Կիսվել նյութով