ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

«Արտահերթ ընտրություններ լինելու են». Մարուքյանը կոչ արեց լուրջ չընդունել «Իմ քայլի» հայտարարությունը

«Արտահերթ ընտրություններ լինելու են». Մարուքյանը կոչ արեց լուրջ չընդունել «Իմ քայլի» հայտարարությունը

Իշխանությունն արել է մի մանիպուլյատիվ քայլ, որն այսօր հաջողությամբ իր ավարտին է հասցնում. Նոյեմբերի 10-ից ընդդիմադիր դաշտում եղել է մեկ պահանջ՝ վարչապետի հրաժարականի պահանջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա::

«Այսինքն վարչապետը պետք է հրաժարական տա եւ խորհրդարանը, որն ունի լեգիտիմություն, պետք է ընտրի նոր վարչապետ: Ի պատասխան այս հայտարարությունների, վարչապետը հայտարարեց, որ ես կառաջարկեմ անել արտահերթ ընտրություններ եւ սկսվում է արտահերթ ընտրությունների մասին նիսյա խոսակցություն: Այսինքն նաղդ պրոբլեմները թողած, նիսյա խոսակցություն է գնում: Այսինքն ամբողջ դաշտը մանիպուլացված է կեղծ օրակարգերով:

Փաշինյան Նիկոլ

Արտահերթ ընտրությունները եղել են Փաշինյանի օրակարգը, որը որեւէ մեկի կողմից չի մերժվել: Ինքն էլ ասել է՝ դե եթե ուզում եք անենք ընտրություններ, եկեք հուշագիր ստորագրենք: Հիմա էլ եթե ասենք՝ հա, հուշագիր ենք ստորագրում, հիմա էլ ուրիշ բան ուզեն: Ընտրություններ եք ուզում անեք, ցրեք խորհրդարանը: Չեք ուզում անեք, ասեք՝ չենք ուզում»,-ասաց Մարուքյանը:

Նա կոչ արեց լուրջ չընդունել «Իմ քայլի» այդ հայտարարությունը. «Չեմ բացառում, որ չորեքշաբթի հարցուպատասխանի ժամանակ վարչապետը կասի, որ կանի ընտրություններ: Արտահերթ ընտրություններ լինելու են, կլինեն: Այո, մենք առաջինն ենք ասել, որ մասնակցելու ենք»:

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով