Մամուլ

Արտակ Գալստյանին առաջադրվել է յոթ դրվագ մեղադրանք. Վարդան Ղուկասյան

Արտակ Գալստյանին առաջադրվել է յոթ դրվագ մեղադրանք. Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանի հարցը իրավաբաններին։

Ավարտվել է Արտակ Գալստյանի վերաբերյալ գործի նախաքննությունը և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Արտակ Գալստյանին առաջադրվել է յոթ դրվագ մեղադրանք:

Ներկայացնենք դրանք ըստ դրվագների, որպեսզի հասարակությունը ինքը գնահատի ՀՀ իրավապահ համակարգի ամբողջ տգիտությունը և համոզվի, որ ութ ամիս անընդմեջ փչվող փուչիկը ոչ այլ ինչ է, քան տոտալ քաղաքական հետապնդում Հանրային Ձայն կուսակցության նկատմամբ, և որ հասարակությունը համոզվի, որ իշխանությունը սարսափում է Հանրային Ձայնից, համարելով նրան երկրում իշխանափոխություն իրականացնող միակ ռեալ ուժ։

Այսպես`

Դրվագ առաջին

Հանցավոր կազմակերպությանը անդամակցելը։

ՔԿ-ն գտել է և դատախազն էլ հաստատել, որ Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը ստեղծել են Հանրային Ձայն կուսակցությունը, որպեսզի դրա միջոցով ձեռք բերեն հեղինակություն և այդ կուսակցությունով ընտրությունների միջոցով զավթեն Հայաստանում իշխանությունը։

Իրենց հանցավոր նպատակները իրագործելու նպատակով, ստեղծել են Հանրային Ձայն կուսակցության ստորաբաժանումներ, որոնք զբաղվել են օրինական գործունեությամբ, դրանք են Հանրային Ձայն լրատվականը, փաստաբանական ընկերությունը և տաքսի ծառայությունը։ Այդ նպատակով հավաքագրել են արտոնագրված փաստաբանների և այլ աշխատակիցների։

Բացի այդ իրենց հանցավոր նպատակների իրագործման համար կատարել են բարեգործություններ, այն է երկու տուն են գնել և նվիրաբերել Աղավնո գյուղում իրենց տները այրած երկու ընտանիքի, ֆինանսական օգնություն են ցույց տվել Սուրմալուի զոհերի ընտանիքներին։

Հանրային Ձայն կուսակցության` Հանցավոր կազմակերպության ղեկավարն է Վարդան Ղուկասյանը, իսկ Արտակ Գալստյանը Հանրային Ձայն կուսակցության Նախագահի տեսքով անդամակցել է դրան։

Սա այս դրվագով մեղադրանքի  ամփոփ նկարագիրն է ըստ մեղադրական եզրակացության։

Փաստացի եթե մասնակցում ես ընտրությունների և բնականաբար ցանկանում ես հաղթել, ապա կուսակցությունը դիտվում է, որպես հանցավոր կազմակերպություն իսկ ընտրություններում հաղթելը որպես իշխանազավթում։

Բացի այդ եթե կուսակցությունը ստեղծում է իր լրատվականը կամ համանուն փաստաբանական և տաքսի ծառայությունները, որոնք իրականացնում են օրինական գործունեություն, և կատարում է բարեգործություն, ապա դա ոչ թե բիզնես է, կամ բարեգործություն, այլ հանցավոր նպատակի` ընտրությունների միջոցով իշխանության հասնելու միջոց։

Հիմա հարցս իրավաբաններին`

Ով կարող է բացատրել այս մառազմը և այս շիզոֆրենիայից ինչպես պաշտպանվենք, եթե ոչ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել

Կիսվել էջում