Շոու-բիզնես

Արժեքների այս ինչ արժեզրկում է գնում, ովքեր են այդ խելոքները, որ վերեւից ծանոթի կարգով թաղումներ են անում

Արժեքների այս ինչ արժեզրկում է գնում, ովքեր են այդ խելոքները, որ վերեւից ծանոթի կարգով թաղումներ են անում

Hraparak.am-ը գրում է․ Երգիչ Արա Մարտիրոսյանի հուղարկավորությունն ու վերջին հրաժեշտը «Արամ Խաչատրյան» համերգասրահից երեկվանից իրարամերժ կարծիքների ու քննադատությունների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Մասնավորապես, թե ո՞ր ավանդի համար էր երգիչն արժանացել այդ պատվին, ինչո՞ւ է մեր երկրում նշաձողն այդքան իջել եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «սիրո երգիչը» լինելն արդեն բավակա՞ն էր, որ նրա վերջին հրաժեշտը կազմակերպվեր Օպերայի շենքից:  

Արձակագիր Լևոն Ջավախյանի կարծիքով, մեր աչքի առաջ քանդվում է ոչ միայն ֆիզիկական Հայաստանի, այլ նաեւ հոգեւոր Հայաստանի հիմքերը.

«Այն Հայաստանը, որի հիմնադիրը եղավ Վռամշապուհ թագավորը, այն հոգեւոր Հայաստանը, որի մասին գրում էր Վահան Տերյանը…այս ի՞նչ արժեքների արժեզրկում է տեղի ունենում. Էստրադային, միջակ մի երգիչ, որ ոչնչով հայտնի չէր, նրա հուղարկավորությունը Օպերայի շենքից «Արամ Խաչատրյան» համերգասրահից են անում:

Եթե Օպերայից թաղումն արեցին, ուրեմն «օրենքով» պանթեոնում էլ պիտի հանգրվաներ:

Օղորմի այդ տղային, լույս իջնի հոգուն, նա մեղավոր չէ, մեղավորը իր մեկենասներն են…ամեն ինչ տեսել էի, բայց ծանոթով թաղում չէի տեսել…ի վերջո ո՞վ էր այդ տղան Գոհար Գասպարյա՞նն էր, Տիգրան Լևոնյա՞նն էր, թե՞ Արամ Խաչատրյանը, արժեքների այս ինչ արժեզրկում է գնում, այս ինչ դեգրադացիա է, ովքեր են այդ խելոքները, որ վերեւից ծանոթի կարգով թաղումներ են անում:

Կիսվել էջում