Արտակարգ դեպք՝ «Ֆլեշ» գազալցակայանում․ լիցքավորման ժամանակ շարժվելուց աշտարակն ընկել է մեքենայի վրա
Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։00-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցի 33/5 հասցեում գործող «Ֆլեշ» գազաբենզալցակայանում 35-ամյա Արամայիս Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է լիցքավորման նպատակով, սակայն մինչև լիցքավորման ավարտը շարժվել է, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը պոկվել և ընկել է 36-ամյա Ռուզաննա Ք․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։





