Մամուլ

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։ 

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյան գլխավորությամբ։

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Այս պահին քննիչների հետ տեղում աշխատում են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները։

Ա. Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր պարզում են՝ ով և ինչ հանգամանքներում է ինքնաշեն նռնակը նետել։ 

Կիսվել նյութով