Մամուլ

Ավտովթար Տավուշի մարզում. Lexus GX470-ը մերկասառույցի պատճառով բախվել է պատին, 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Ավտովթար Տավուշի մարզում. Lexus GX470-ը մերկասառույցի պատճառով բախվել է պատին, 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 11-ի, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Էդվարդ Վ-ն ի վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Մովսես բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին մերկասառույցի պատճառով մոտ 10 մետր սահել է և կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել ճամփեզրի պատին։

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդվարդ Վ-ն, նրա ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 6-ամյա Վանեսա Վ-ն, 4-ամյա Ալիսա Վ-ն, 62-ամյա Սվետլանա Վ-ն, 35-ամյա Աննա Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի Բերդի բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարդանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական խումբը՝ ավագ քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Կիսվել նյութով