Մամուլ

Արտակարգ դեպք՝ ԵՊՀ Սև շենքում․ ծառն արմատից պոկվել և վնասել է մի քանի ավտոմեքենաներ

Արտակարգ դեպք՝ ԵՊՀ Սև շենքում․ ծառն արմատից պոկվել և վնասել է մի քանի ավտոմեքենաներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17․40-ի սահմաններում Աբովյան փողոցում գործող ԵՊՀ Սև շենքի բակում ծառը արմատից պոկվել և տապալվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով տեղի է ունեցել նաև պատի փլուզում, և հսկայական քարերը թափվել ու լցվել են կայանված Toyota Corola, Toyota Camry և Mitshubishi Lanser մակնիշի ավտոմեքենաների վրա, որոնք դարձել են ոչ շահագործելի։

Մեքենայատերերը կրել են մի քանի միլիոնի վնաս։

toyota car

Փրկարարները էլեկտրասղոցով մասնատել են ծառը և պարեկների հետ ավտոմեքենաների վրայից հեռացրել են քարերը։Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, հայտնի չէ։

Կիսվել էջում