Մամուլ

Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարը թիրախային կրակել է, սակայն կրակոցի պահին զինծառայողն եղել է զրահաբաճկոնով

Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարը թիրախային կրակել է, սակայն կրակոցի պահին զինծառայողն եղել է զրահաբաճկոնով

Այս մասին քիչ առաջ Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:

bachkon krakel

Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:

Կիսվել էջում