Մամուլ

Արմեն Սարգսյանը հրաժարվել է իր մեկ տարվա աշխատավարձից և նվիրաբերել Գյումրիին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող»,- ասել է Արմեն Սարգսյան

««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։
Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին» ,- նշվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությունում:

Կիսվել էջում