Մամուլ

Արա Մխիթարյանի գործով դատապարտվածը ազատ է արձակվել

Դաժան ծեծի արդյունքում մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Արա Մխիթարյանի եղբայրը Կարենը։

«Իրենք են դիմել դատարան, դատարանն էլ բավարարել ա որոշել։ Մենք որոշել ենք բողոքարկել դատարանի որոշումը»։

Կարեն Մխիթարյանը դատարանի որոշումը համարում է «ծախված»։

Հիշեցնենք, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արտաշատի նստավայրում, դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Վայոց ձորի նախկին մարզպետի, այժմ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական, գործով ամբաստանյալ Հարություն Գրիգորյանը 5 տարով ազատազրկվեց։

Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ): Այս գործով նախորդ դատական նիստում վկայի կարգավիճակով ցուցումունք տված Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ Հովհաննես Գրիգորյանը նաեւ իր հորեղբոր թոռան ամուսինն է։

Թեև առաջադրված մեղադրանքով հաստատվել է, որ փոխգնդապետը ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, բայց դատապարտվեց ընդամենը մեկ անձ։ Քրեական գործի տվյալներով՝ շոշափվում են 3-4 հոգու անուններ, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի: Նրա՝ դեպքի վայրում գտնվելու մասին ցուցմունք էին տվել ականատես վկաները։

Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Զավեն Գրիգորյանը, որը նախկին մարզպետի օգնականի եղբայրն է, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում