Աշխարհ

Ադրբեջանական հատուկ ջոկատայինները վարժանքներ են անցկացնում

Ադրբեջանում հատուկ նշանակության ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղում անելով, «կատարվել է օպերատիվ իրավիճակի գնահատում, կազմվել մարտավարական հաշվետվություններ, պատրաստվել է անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորաբաժանումներին առաջադրանքներ են տրվել»։

Ստորաբաժանումները գրոհներ են իրականացրել բնակեցված և բաց տարածքներում, ինչպես նաև այլ գործողություններ, հաղորդում են լրատվամիջոցները։

Կիսվել էջում